«Թարգեթ Գրուպ» ընկերությունը մասնավոր ներդրումային և կառավարման ընկերություն է, որը հիմնադրվել է 2002 թվականին և գործում է Հայաստանի Հանրապետությունում:

Կորպորացիան

Առաքելությունը
Մենք ստեղծում և զարգացնում ենք բարձր եկամտաբերությամբ ձեռնարկություններ՝ հաճախորդների,գործընկերների,բաժնետերերի,
աշխատակիցների և հասարակության համար:
Տեսլականը
Մենք ցանկանում ենք դառնալ արդյունավետության,պատասխանատվության և հուսալիության չափանիշ և ներդնել լավագույն միջազգային ստանդարտներն ու փորձը շահագրգիռ կողմերի և Հայաստանի զարգացման համար:
Արժեքները
Մարդիկ
• Վարձում ենք մեր արժեքները կիսող լավագույն
մարդկանց
• Պարգևատրում ենք մարդկանց՝ աշխատանքում բարձր ցուցանիշներ գրանցելու համար
• Ողջունում ենք ստեղծագործ միտքը,ազատ մտածողությունը,թիմային աշխատանքը և նախաձեռնողականությունը
• Խրախուսում ենք շարունակական ուսումը և առողջ ապրելակերպը
Մասնագիտական էթիկա
• Մենք հավատարիմ ենք բիզնես էթիկայի ամենաբարձր չափանիշներին• Հուսալի բիզնես գործընկերներ ենք• Համարձակ ենք այն գործողություններում,որոնք համարում ենք ճիշտ և արդար• Պատասխանատու ենք և ինքնաբավ
Քրտնաջան աշխատանք
• Մենք հավատում ենք գրագետ և նպատակակենտրոն քրտնաջան աշխատանքին
Աճ
• Մենք չենք ընկճվում, սովորում ենք սխալների վրա և անընդհատ կատարելագործվում ենք:
• Անընդհատ աճում և զարհանում ենք:
Կորպորատիվ կառավարում
Մեր գործող ընկերությունները ղեկավարվում են պրոֆեսիոնալ կառավարչական թիմերի կողմից,
որոնք աշխատանքների մասին զեկուցում են Խմբի Գործադիր խորհրդին և Տնօրենների խորհրդին:
Անհրաժեշտության դեպքում հանդիպումներին կարող են մասնակցել անկախ խորհրդատուները,
ինչպես նաև նշանավոր ընկերությունների տնօրենները:
Ներդրումներ

Մենք ներդրումներ ենք կատարում այն ընկերություններում, որոնք բարձր մոտիվացմամբ կառավարչական թիմերի կողմից կառավարվելու դեպքում ֆինանսապես կայուն դերակատարներ և շուկայի առաջատարները դառնալու ներուժ ունեն:
Մենք նախապատվությունը տալիս ենք արդյունաբերության ոլորտի այն ընկերություններին, որոնք շահույթի աճի առումով բարենպաստ դինամիկա են գրանցում, և շահութաբերության ու արդյունավետության ներուժ ունեն: