ԿԱՐԻԵՐԱ
«Թարգեթ Գրուպ» ընկերությունը վստահ է, որ հաջող կազմակերպության հիմքը նրա աշխատակիցներն են:Ահա թե ինչու ենք մենք ձգտում ապահովել մեր աշխատակիցներին ռեսուրսներով, գործիքներով և օժանդակությամբ, որոնք անհրաժեշտ են իրենց կարիերայում աճելու և հմտանալու համար:Մենք հասկանում ենք, որ երջանիկ աշխատակիցներն ավելի ներգրավված են, արդյունավետ են աշխատում և առաջադեմ են,
ինչն արդյունքում հանգեցնում է բիզնեսի հաջողության:
Մեր HR թիմը ձգտում է ստեղծել ներառական, աջակցող և հարգալից մթնոլորտ, որտեղ բոլոր աշխատակիցներն իրենց գնահատված և ոգևորված կզգան:
Ձգտում ենք ներգրավել,
պահպանել և զարգացնել լավագույն մասնագետներին և հնարավորություն տալ նրանց լիարժեք օգտագործել իրենց ներուժը:
Դիմել հիմա
Շնորհակալություն ենք հայտնում Թարգեթը որպես հավանական գործատու դիտարկելու համար: Մենք գնահատում ենք Ձեր հետաքրքրվածությունը մեր կազմակերպության նկատմամբ և միշտ փնտրում ենք ունակություններով օժտված անհատականություններ՝ մեր թիմին միանալու համար:
Ազատ աշխատատեղեր չունենալու դեպքում, ինքնակենսագրականները հավաքագրվում են և պահվում ինքնակենսագրականների բանկում՝ հետագայում դիտարկելու համար: Ներկայացնելով Ձեր ինքնակենսագրականը՝ Դուք թույլտվություն եք մեզ տալիս վերանայելու և պահպանելու Ձեր մասին տեղեկատվությունը՝ փնտրելու համար Ձեր որակավորումներին համապատասխանող հնարավոր աշխատանքային առաջարկներ: Հետագայում համապատասխան թափուր աշխատատեղ բացվելու դեպքում, մենք կկապվենք Ձեզ հետ: Մինչ այդ, խորհուրդ ենք տալիս հետևել մեր կայքի և սոցիալական ցանցերում մեր էջերի թարմացումներին՝ թափուր աշխատատեղերի մասին տեղեկանալու նպատակով, ինչպես նաև բաժանորդագրվել՝ նոր աշխատատեղերի մասին ծանուցումներ ստանալու համար:
